Միանալով Եվրասիական տնտեսական միության ազատ առեւտրի գոտուն՝ սերբական տնտեսության համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է RG-ը:

Նա նշել է, որ Մոսկվայի եւ Բելգրադի հարաբերությունները դինամիկ են զարգանում, Ռուսաստանի եւ Սերբիայի առաջնորդները հաճախ շփվում են տարբեր ձեւաչափերով: Վուչիչն, իր հերթին, հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ակնկալում:

«Մեր հարաբերությունների ընդլայնման համար նոր լուրջ քայլ կդառնա Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համաձայնագիրը»,- ասել է Մատվիենկոն:

Սերբիայի նախագահի խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 25-ին:

ԵՏՄ անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը: Մի քանի օր առաջ Երեւանում կայացած գագաթաժողովի ժամանակ ԵՏՄ պետությունների առաջնորդները Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքեցին: Բացի Սերբիայից, Սինգապուրի օրինակին կարող են հետեւել նաեւ Հնդկաստանն ու Իրանը: