Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում  հոկտեմբերի 12-ին, ՌԴ քաղաքացի է հանկածամահ եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:

«Հոկտեմբերի 12-ին ժամը 7:05 «Շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ «Մետրոպոլ» հյուրանոցում ՌԴ քաղաքացի է մահացել: Մեկնած խումբը պարզել է, որ 6:40-ին հյուրանոցում, իր հարազատների ներկայությամբ ՌԴ քաղաքացին հանկարծամահ է  եղել: Արտաքին զննությամբ  բռնության հետքե չեն հայտնաբերվել, նշանակված է  դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեցին ոստիկանությունից: