Մեծ Բրիտանիայի առաջնահերթություններից է մինչեւ հոկտեմբերի 31-ը բրեքզիթի իրագործումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը՝ բացելով խորհրդարանի նոր նստաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ կառավարության առաջնահերթություններից է մինչեւ հոկտեմբերի 31-ը Եվրամիության կազմից երկրի դուրսբերման ապահովումը: Կառավարությունը ցանկանում է ԵՄ-ի հետ նոր գործընկերային կապեր ստեղծել, որոնք հիմնված կլինեն ազատ առեւտրի եւ բարիդրացիական համագործակցության սկզբունքների վրա: Իմ նախարարները կաշխատեն նոր կանոններով ձկնորսության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում»,- ասել է նա:

Ավանդաբար թագուհու ուղերձը գրում է գործող կառավարությունը՝ ելույթում արտացոլելով իր գործունեության ծրագիրը: