2018-ին մենք ԵՏՄ երկրներ արտահանել ենք 20 տոկոսով ավելի շատ, քան 2017-ին, իսկ 209-ի 8 ամիսների ընթացքում ԵՏՄ երկրներ արտահանել ենք 11 տոկոս ավելի, քան 2018-ի նույն ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ սա այն պարագայում, երբ այս տարվա 8 ամիսներին արտահանումն աճել է ընդամենը 4,6 տոկոսով:

«Մենք ավելի շատ ենք արտահանում ԵՏՄ հենց մաքսային միության ուժով: Բայց մոենք բոլոր խնդիրները չէ, որ լուծել ենք: Կան նաեւ օբյեկտիվ խնդիրներ: Օրինակ, բիզնեսը հարց է հնչեցնում, թե Հայաստանի արտահանողները Լարիս անցակետում ենթարկվում են նույն կանոններին, որին ենթարկվում են ցանկացած այլ երկրից Ռուսաստան մուտք գործողները: Սա շատ զգայում հարց է: մենք դեռեւս ԵՏՄ ամբողջ ռեսուրսը չենք իրացրել, եւ այն աբողջ օգուտները, որ կարող են լինել, դեռ առռջեւում են: Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ այդ ընթացակարգերը լինեն ավելի պարզեցված: Էլեկտրոնային հետագծելիության համակարգի ամբողջական գործարկման դեպքում այն մեքենաները, որոնք այստեղ կստանան էլեկտրոնային դրոշմակնիքները եւ կշարժվեն դեպի ՌԴ, այդ անցակետում կենթարկվեն ավելի պարզեցված մաքսային հսկողության կանոնների»,-ասաց նախարարը: