Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է լրատվական կայքի ղեկավարի ձերբակալության մասին, որին կասկածում են հակակառավարական գործունեության մեջ, հաղորդում է IRNA-ն:  

Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվածը Ռուհոլլա Զամն է՝ «Ամադ Նյուզ» կայքի ղեկավարը, որի միջոցով նա, համաձայն բաց աղբյուրների, ակտիվորեն լուսաբանել է Իրանում 2017-ի դեկտեմբերից 2018-ի հունվարը տեղի ունեցած ցույցերը:

Նշվում է, որ նա գտնվել է «Ֆրանսիայի հետախուզության ղեկավարության ներքո եւ աջակցություն է ստացել ԱՄՆ հետախուզական ծառայությունների եւ Իսրայելի կողմից»: Զամն ապրում էր Փարիզում աքսորի մեջ:

Ընդ որում, իրանական ԶԼՄ-ները չեն հայտնում, թե ինչպես է ԻՀՊԿ-ին հաջողվել ձերբակալել լրատվական կայքի ղեկավարին: