ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Էր Ռիադի պալատական համալիր, որտեղ բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդի եւ թագաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մեքենան հեծելազորի ուղեկցությամբ մտել է համալիր գլխավոր մուտքով: Պալատում մուտքի մոտ նրան դիմավորել են թագավորն ու թագաժառանգ արքայազնը: Ողջունելով միմյանց՝ նրանք բարձրացել են առաջին հարկ եւ մտել Կանաչ սրահ:

«Ալ-Յամամա» թագավորական պալատը Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի թագավորի պաշտոնական նստավայրն է: Ըստ ավանդույթի՝ նա նստավայրում է անցկացնում աշնանն ու ձմռանը: Պալատում անցկացվում են նախարարների խորհրդի նիստերը, պաշտոնական ընդունելությունն ու միջազգային պատվիրակությունների հետ բանակցությունները: Պալատական համալիրում է գտնվում նաեւ թագավորական վարչակազմն ու երկրի խորհրդատվական խորհուրդը: