ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիային՝ կապված երկրին պատուհասած բնական աղետի հետ:

«Ցավակցություն ենք հայտնում եւ աջակցում Ճապոնիային, զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշել է նա:

«Հագիբիս» թայֆունը պատուհասել էր Հոնսյու կղզին շաբաթ օրը: Այն վերջին տարիների ընթացքում ամենաագրեսիվ թայֆուններից մեկն է դարձել, քամու արագությունը հասել է ժամում 216 կմ-ի:

NHK-ի հաղորդմամբ՝ 49 մարդ է զոհվել, եւս 14-ն անհետ կորած է համարվում: