Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալության նոր եվրոպական օրդեր է հատկացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դատավոր Լյարենան Պուչդեմոնի ձերբակալության եվրոպական եւ միջազգային օրդեր է հատկացրել՝ «ապստամբության հրահրում» եւ «զեղծարարության» հոդվածներով»,- ասվում է փաստաթղթում:

Պուչդեմոնն Իսպանիայից Բելգիա է փախչել 2017-ին Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեից հետո: