ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Էր Ռիադ: Նա Սաուդյան Արաբիայի թագավորին Կամչատկայի սպիտակ ճախրուկ կնվիրի, որը բերվել է պալատ մինչ Պուտինի ժամանումը:   

Կամչատկայի ճախրուկը բազեներից ամենախոշորն է, որը գրանցվել է Կարմիր գրքում: Հաջորդ տարի Կամչատկայում այդ թռչունների վերարտադրության եւ վերականգնման համար կենտրոն կբացվի՝ որսագողերի կողմից նոսրացված պոպուլյացիան վերականգնելու համար: