Հոկտեմբերի 10-ի դրությամբ, ըստ մթերողներից ստացված տվյալների, մոտ 160 հազար տոննա խաղող է մթերվել. հիմա մենք խոսում ենք, որ 80 տոննա սպիտակ խաղաղի եւ ասում են, ավելի մեծ քանակով կարմիր խաղողի դեպքում կա դժգոհություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, պարզ է, որ 160 հազար տոննայի մեջ այդ 80 տոննան առանձին դեպք է. «Ընդ որում այդ 160 հազար տոննայի դեպքում կողմերը համաձայնել են տվյալ տարվա պայմանների հետ: Մյուս կողմում կան դժգոհներ, որոնք կարծում են, որ այդ փոքր քաղաքականությունը կարծում է, որ պետք է իրենց խաղողը վաճառվի ավելի բարձր գնով»:

Նախարարը հավելեց, որ այս հարցում կառավարությունը կողմերին որեւէ բան պարտադրել չի կարող, կարող է միայն օժանդակել փոխհամաձայնության կայանալուն: Նախարարը հավելեց, որ ինչ-որ պահի կողմերը փոխզիջման են եկել, ըսակայն հետո նորից դժգոհություն է մնացել:

«Կարծում եմ՝ մենք ի վերջո, համաձայնության կգանք, բայց սա այն դեպքն է, որ կողմը չնպետք է մտածի, որ եթե ինքը մի բան ասեց, դա վերջին ճշմարտություն է: Կողմերը պետք է ընդառաջ գնան իրար, լսեն իրար եւ համաձայնության գան»,-ասաց նախարարը: