Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ- Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել եւ հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառված վնասի չափը պարզվում է:

Գողոնը հայտնաբերվել է:

Նշանակվել է ապրանքագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: