Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել 29 եւ 25 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա երկուսին Տիչինայի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է Օհանով փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին ինքնակամ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել դանակը: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: