Հայաստանում ցանկանում են լրիվ արգելել ջրառը Սեւանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում։ Այս մասին ասել է  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարը «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ասոցիացիաների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ օրենքով արգելվում է 170 մլն խոր. մետրից ավելի ջուր վերցնել լճից՝ ավելացնելով, որ այս օրենսդրական լրացումները նախատեսում են ջրառի լրիվ արգելում Սեւանից բացասական հաշվեկշռի դեպքում։ Պատգամավորը հիշեցրել է, որ Սեւանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ համարվում է խմելու ջրի բնական պահեստարան։ Ոչ երկար քննարկումներից հետո օրինագիծն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կներառվի Ազգային ժողովի օրակարգում։