ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո առաջին անգամ ԶԼՄ-ներին պատմել է Ուկրաինայում եւ Չինաստանում իր գործունեության մասին։ Բիզնեսմենը հարցազրույց է տվել ABC հեռուստաալիքին, հայտնում է Gazeta-ն։

Ինչպես նշվում է, Բայդենը լրագրողուհի Էմի Ռոբակին պատմել է իր բիզնես-գործունեության, ինչպես նաեւ բարձրացված աղմուկին իր արձագանքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դրանից հետո հանրությունը Թրամփի իմփիչմենթի կոչ էր արել։

Գործարարի հետ զրույցը տեղի է ունեցել Լոս Անջելեսի նրա տանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի երեքշաբթի օրը։