Եվրամիության երկրները վրդովմունք են հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ, եւ միացել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ Անկարային զենք վաճառելու արգելքի նախաձեռնությանը, հաղորդում է AP-ը:

ԵՄ արտաքին գործերի մի շարք նախարարներ քննադատել են ռազմական գործողությունները, որը ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:

Թուրքիան էլ ավելի կախված է դառնում եվրոպական երկրներից, եւ դեռեւս հստակ չէ, թե ինչ ազդեցություն կունենան այդ միջոցները:

ԵՄ երկրները նաեւ թուրք պաշտոնյաների եւ Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքների մեջ ներգրավված թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցներ են նախապատրաստել եւ հայտարարել, որ պատրաստ են հնարավորինս կարճ ժամկետում ակտիվացնել պատժամիջոցները: