Իրանը առաջիկա ամիսներին ուղեծիր հայրենական արտադրության երեկ արբանյակ կհանի։ Այս մասին հայտնել է պատգամավոր Մեհրդատ Բադուջ Լախուտին՝ հղում կատարելով իրանական Տիեզերական գործակալության ղեկավարին, հայտնում է Mehr-ը։

Երեք արբանյակները կարձակվեն իրանական օրացուցային ընթացիկ տարում (2020թ․ մարտ)։

Նրա խոսքերով, բոլոր երեք արբանյակները եւ դրանց արձակման սարքերը նախագծվել եւ պատրաստվել են իրանցի մասնագետների կողմից։

Իրանը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել տիեզերական տեխնիկայի ասպարեզում։ Երկիրը 2009թ․ փետրվարին հաջողությամբ արձակել էր տվյալների մշակման իր առաջին հայրենական Omid (Hope) արբանյակը։

2017թ․ հուլիսին Իրանը բացել էր իմամ Խոմեյնիի Ազգային տիեզերական կենտրոնը եւ հաջողությամբ արձակել Simorgh անունով արբանյակը։

Կենտրոնը կառավարում է իրանական արբանյակային օպերատորների մշակումը, արձակումը եւ նավիգացիան։