ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության ծառայությունից։

2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք:

Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝

3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,

4-ը՝ սպանություններ,

5-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր,

1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,

1-ը՝ հիվանդությունից,

2-ը՝ դժբախտ պատահարից

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը նվազել են 40.7%-ով:

Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետեւյալը.

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝ 4-ով կամ 57%-ով),

1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),

8-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝ 37.5%-ով),

2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),

3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),

1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),

1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),

3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով (նվազումը՝ 3-ով կամ 100%-ով),

1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով (նվազումը՝ 1-ով կամ 100%-ով):

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

Ըստ պատճառների՝ պատկերը հետեւյալն է.

8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),

12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),

3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք)

0՝ դժբախտ պատահարից (3 դեպք)

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական ստորաբաժանումներում սպայակազմի եւ անձնակազմի միջեւ ուղղղահայաց, ինչպես նաեւ զինծառայողների միջեւ հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների եւ զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսեւորվող հետեւողականությամբ: