ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ստուգել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ 1in.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բավականին աղքատիկ է ներկայացրել իր ունեցվածքը։ Կայքը գրել է, որ Թովմասյանը Երևանի կենտրոնում ունի անշարժ գույքեր, աստղաբաշխական թվերի հասնող շքեղ վերանորոգում է կատարել և թաքցրել է գումարների ծագման աղբյուրն ու ներկայացել շարքային պաշտոնյային հասու հայտարարագրով։