Իրանի խորհրդարանականները դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքական ագրեսիան։ Երկրի օրենսդիր մարմնի նիստում ընդունվել է հայտարարություն, որով իրանական օրենսդիրները կտրականապես դատապարտել են Սիրիայի հյուսիսային հատվածում անկանոն ռմբակոծությունների հետեւանքով անպաշտպան քաղաքական անձանց սպանությունները, հայտնում է Mehr-ը։

Աշխարհում, որտեղ եղբայրության, արդարության եւ հալածված մարդկանց,  այսպես կոչված, կողմնակիցները լռություն են պահպանում թուրքական իշխանությունների կողմից քրդական ժողովրդի իրավունքների նողկալի խախտման հանդեպ, կմնա պատմության մեջ, ասվում է հայտարարությունում։

Նույն նիստում պատգամավոր Հուսեյն Ալի Դալիգանին միջազգային մարմիններին կոչ է արել միջամտել Սիրիայում Թուրքիայի գործողությանը, որպեսզի դադարեցվեն խաղաղ քրդերի սպանությունները։