Իր զորքերը հանելու ԱՄՆ որոշումից եւ երկրի հյուսիսում թուրքական հարձակումից հետո Ֆրանսիային այլ տարբերակ չի մնում, քան իր զորքերը հանել Սիրիայից, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով՝ հաղորդում է AP-ն։

Նշվում է նաեւ, որ Ֆրանսիան շատ քիչ զորք ունի, որը ներկա պայմաններում չի կարող մնալ Սիրիայում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչ այդ հայտարարել էր, որ առաջիկա ժամերին Սիրիայում ֆրանսիական ռազմական եւ քաղաքացիական անձնակազմի համար անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն։

Ֆրանսիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի նպատակով մի քանի հարյուր հատուկջոկատայիններ էր ուղարկել Սիրիա։ Նա իր ներդրումն է ունեցել նաեւ կոալիցիայի կողմից օդային հարվածների գործին՝ հիմնականում հետախուզական նպատակներով։

Ֆրանսիան Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիային միացել է 2014 թվականի սեպտեմբերին, իսկ Սիրայում նմանատիպ կոալիցիային՝ 2015-ի սեպտեմբերին։