Նոր եւ ավելի հասանելի iPhone-ը Apple-ից՝ 399 դոլարով, կհայտնվի վաճառքում հաջորդ տարվա 1-ին եռամսյակում, կարծում է TF Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, տեղեկացնում է CNBC-ը։

Նրա խոսքով՝ iPhone SE2-ի վրա նույն պրոցեսորը կլինի, ինչ եւ նոր iPhone 11-ում։ Այն կփոխարինի 2016-ին թողարկված iPhone SE-ին։

Նա նշել է, որ iPhone SE2-ի դիզայնը նման կլինի iPhone 8-ին։ Դա վկայում է այն մասին, որ Apple-ը կկարողանա կրկնակի օգտագործել այդ հեռախոսի մասերը որոշ ներքին բաղադրիչների թարմացման ժամանակ, ինչպիսին են պրոցեսորը եւ խցիկը։ Այն կթողարկվի արծաթագույն, տիեզերական գորշ եւ կարմիր գույներով, ասել է Կուոն։

Նրա կարծիքով՝ խնայողական iPhone-ը, հավանաբար, կգրավի մարդկանց, որոնք դեռ օգտագործում են iPhone 6 եւ 6S, որոնք, նրա գնահատմամբ, դեռ օգտագործում են 200 մլն մարդկ, անգամ չնայած այն բանին, որ այդ հեռախոսները թողարկվել են հինգ տարի առաջ։

«iPhone 6 եւ 6s շարքերը ամենավաճառվողներն են, մոտ 170-200 մլն մարդ դեռ օգտագործում է iPhone 6 եւ 6s»,- գրել է Կուոն։