Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը շուտով հայտարարություն կընդունի Հյուսիսային Սիրիա թուրքական ներխուժման առնչությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօր Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին։

Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ թուրքական ներխուժմանը Հյուսիսային Սիրիա եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։

Շեշտել եմ մեր հայրենակիցներին եւ այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգները։

Արձանագրել եմ, որ ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների վրա։

ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի այս կապակցությամբ»,–նշել է նա։