Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 23։25-ի սահմաններում Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ՝ 22-ամյա Հ. Վ-ի վարած Hyundai մակնիշի 35 ZD 136 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ՝ 24-ամյա Հ. Հ-ի վարած Mercedes մակնիշի 36 GO 620 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ Mercedes-ի վարորդ Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։