37 ցուցարարներ տուժել են Բարսելոնայի օդանավակայանում ոստիկանության հետ բախումների ժամանակ, հայտնում է AP-ը։

Բողոքի ակցիաները սկսվել էին այն բանից հետո, երբ երկրի գերագույն դատարանը Կատալոնիայի 12 առաջնորդների մեղավոր էր ճանաչել Կատալոնիայի անկախության հարցն անօրինականորեն առաջ քաշելու մեջ։ Նրանցից 9-ը ազատազրկման էր դատապարտվել։

Շրջանային ոստիկանությունը հայտնում է ոստիկանական սպաների վրա հարձակման հետեւանքով երկու ցուցարարների կալանավորման մասին։

Ցուցարարները ոստիկանների վրա դատարկ կրակմարիչներ եւ այլ իրեր են նետել։ Իրավապահները հաստատել են, որ իրենք ռետինե գնդակներ եւ մահակներ են օգտագործել օդանավակայանից ամբոխին ցրելու համար։

Ոստիկանությունը ցուցարարներին մեղադրել է Բարսելոնայի օդանավակայան մուտքն արգելափակելու մեջ։

Կատալոնյան ոստիկանության ներկայացուցիչ Մոսոս դ՛Էսկվադրան հայտարարել է, որ սպաները փորձել են ապահովել օդանավակայանի անվտանգությունը՝ վերահսկողության տակ առնելով ցուցարարների եւ տերմինալի մուտքի միջեւ տարածքը։