Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շատ ավելի շատ կարող են լինել, բայց մենք չենք ուզում միջամտել արդարադատությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շատ ավելի շատ կարող են լինել, բայց մենք չենք ուզում միջամտել արդարադատությանը։ Մենք էլ ենք առիթ ունեցել ստորագրելու, կոնկրետ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բայց օրենքի շրջանակում այդ ամենը իրականացնելու առումով, այսինքն՝ այնպես չէ, որ կոնկրետ այդ ստորագրողներն են աջակիցներ, կամ չստորագրողները չեն աջակցում: Մենք հավատում ենք ՀՀ արդարադատության համակարգին եւ վստահ ենք, որ դատական համակարգի որոշումները լինելու են օրենքի շրջանակներում»,- ասաց նա:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի սկանդալային հայտարարություններին, նա ասաց, որ դրանցով հնարավոր չէ պառակտում մտցնել. «Ես չեմ համարում, որ հայտարարությունները կարող են պառակտում մտցնել եւ հնարավոր չէ պառակտել Արցախն ընդհանուր առմամբ, Արցախը միասնական է, անկախ տարբեր մարդկանց տարբեր հայտարարություններից եւ տեսակետներից ելնելով»:

Նրա կարծիքով` Հայաստանի եւ Արցախի միջեւ չհասկացվածություն գոյություն չունի. «Եթե նման տեսակետներ կամ հարցեր եղել են, այսօր ես ինչքան գիտեմ, որեւէ խնդիր չկա միանշանակ»: