«Փաստ» թերթը գրում է. «Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին նախնական կամ վերջնական ձեւով հայտնել է 6-7 գործիչ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Հատկանշական է, որ ֆավորիտները ներկայացնում են գործող իշխանությունը, ուստի պատահական չէ, որ Արցախում արդեն իսկ խոսում են այն մասին, թե, ըստ էության, սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո ֆավորիտներից որեւէ մեկի հաղթելու դեպքում ընդհանուր «ռասկլադի» ու գծի փոփոխություն Արցախում չի լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում