Շոտլանդիայում վերջին տարիներին փոխադարձ համաձայնությամբ միասեռական հարաբերությունների համար տղամարդկանց դատվածությունը ավտոմատ կերպով կմարվի: Ինչպես հաղորդում է DW-ը՝ հղում անելով Reuters-ին, համապատասխան օրենքը, որն ուժի մեջ է մտել այսօր, պետք է վերացնի «պատմական սխալը»:

Շոտլանդիայում հարյուրավոր տղամարդիկ են ապրում միասեռականության համար չմարված դատվածությամբ, նրանցից շատերը դրա պատճառով զրկվել են կարիերայից եւ դեպրեսիայի ենթարկվել:

Շոտլանդիան միասեռականության համար պատիժը չեղարկել է 1980-ին, սակայն հետերոսեքսուալ զույգերի հետ տարիքի հավասարեցումը համաձայնեցվել է միայն 2001-ին: Շոտլանդական օրենքը նախատեսում է, որ դատվածությունը պետք է մարվի նաեւ նրանց համար, որոնք արդեն մահացել են: