Վիսքոնսինի մարզական ակումբում ձանձրացած անվտանգության աշխատակիցն իրեն ձեռնաշղթայել է եւ չի կարողացել ազատվել: Ստիպված էին ոստիկանություն կանչել, հայտնում է FoxNews-ը:

Տղամարդը ձեռնաշղթաները հագել է «սեփական հաճույքին հագուրդ տալու համար», իսկ հետո հասկացել է, որ ձեռնաշղթաների բանալին տանն է թողել: Ժամանած ոստիկանն ձախորդին ազատել է իր բանալուց օգտվելով: Ազատվելուց հետո տղամարդը ձեռնաշղթաները հնարավորինս հեռու է թաքցրել, որ դրանք կրկին հագնելու գայթակղություն չունենա: