Hyundai ընկերությունը սկսում է Պետերբուրգում հավաքած Solaris սեդանների առաքումը ԱՊՀ-ի 8 երկրներ` Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս, Ուզբեկստան, Մոլդովա եւ Ղրղըզստան:

Ընդամենը այս տարվա ընթացքում առաքվելու է 7-8 հազար մեքենա:

Այսկերպ, Hyundai-ը լինելու է Ռուսաստանում ավտոմեքենաներ արտադրող առաջին օտարերկրյա ընկերությունը, որն առաքում է իր արտադրանքը Մաքսային միության սահմաններից դուրս:

Ըստ «Կոմերսանտի», ԱՊՀ շուկաներն այնքան էլ մեծ չեն: Խոշորները Ուկրաինան են, Բելառուսն ու Ղազախստանը, որոնք երեքը միասին հավասար են Պետերբուրգի շուկային: