Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Ահարոն Ք.-ն իր վարած «ԳԱԶ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռեւս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Ահարոն Ք.-ն մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: