2019-ի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 724 մլրդ դրամ, ինչը 10 տոկոսով ավելի է անցած տարի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019-ի առաջին կիսամյակում պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ պետության եկամուտները կազմել են 758,5 մլրդ դրամ, որոնցից սեփական եկամուտները՝ 72 մլրդ դրամ: Իսկ հարկային եկամուտների մասը կազմել է 713 մլրդ դրամ: Առաջին կիսամյակի հարկային եկամուտների ծրագրված համամասնությունների համեմատ ցուցանիշը կազմել է 55,3 մլրդ դրամ: «Նախորդ տարվա համեմատ՝ առաջին կիսամյակում հարկային եկամուտներն աճել են 24,5 տոկոսով»,- մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ երկիրը 6,7 մլն դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ է ստացել: