Թուրքիան կարող է «պատասխանատու համարվել» քուրդ մի քանի գրոհայինների եւ քաղաքական գործչի մահապատժի համար։ Մահապատժի տեսանյութը հանգստյան օրերին տեղադրվել է սոցցանցերում, տեղեկացրել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը։

Նրա խոսքով՝ նա ստացել է սպանությունների մասին տեսագրությունները, որոնք, ըստ երեւույթին, կատարվել են «Ահրարա ալ Շարքիա»-ի գրոհայինների կողմից, Մանբիջից ոչ հեռու։

«Թուրքիան կարելի է համարել պետություն, որը պատասխանատվություն է կրում իր հետ կապված խմբերի կողմից կատարված խախտումների համար»,- ասել է Քոլվիլը։ «Մենք կոչ ենք անում  թուրքական իշխանություններին անհապաղ սկսել անկողմնակալ, թափանցիկ եւ անկախ հետաքննություն»։