Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դեպքի վայրում եւ հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: