Ցեմենտի շուկայի անորոշությունը հանգեցրել է պահանջարկի կտրուկ ավելացման։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների  կենտրոնի նախագահ  Իշխան Կարապետյանը։

Նրա խոսքով՝ սահմանված մաքսատուրքը՝ մեկ տոննա ցեմենտի համար 14 հազար դրամ, կրում է ժամանակավոր բնույթ եւ կգործի մինչեւ 2020 թվականի ապրիլ։ «Բայց նման ակնկալիքները հանգեցրին նրան, որ ցեմենտի ներմուծումը 1-ին եռամսյակում կազմեց անցած ամբողջ տարվա ցուցանիշի 96 տոկոսը»,- ավելացրել է նա։

Իշխան Կարապետյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը դեռեւս չի ներկայացրել եզրակացություն այն մասին, թե հակասում է արդյոք այս փոփոխությունը տնտեսական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին խորհրդարանն ընդունել է օրինագծերի փաթեթ, որի համաձայն՝ սահմանվել է 14 հազար դրամ մենկ տոննա ներկրվող ցեմենտի համար։