Այսօրվա Հայաստանի իշխանության վրած քաղաքականությունը Ղարաբաղի հարցում շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության. դա հետեւյալն է՝ Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչեւ Ղարաբաղը չհանձնենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր Արցախին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա այդ ծրագրից չի հրաժարվել»,-հայտարարեց գեներալը:

Նրա խոսքով, այն տեսլականը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, չկա այդպիսի տեսլական. «Այն, որ ասում է՝ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի իշխանություններին, դա գուցե հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ չի հանձնել: տարիներ շարունակ բանակցություններում ինչի մասին պետք է խոսվեր, թե ՀՀ նախագահ, թե ԱԳ նախարարը ներկայացրել են Արցախի իշխանություններին, կամ Երեւանում քննարկել են, ինչի մասին պետք է խոսվի կայանալիք բանակցություններում: Այսօր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական խողովակը փշրված է, Հայաստան-Իրան դիվանագիտական խողովակը փշրված է: Համայն հայությունը տեղյակ է, թե ինչ բանակցություններ է վարում Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում: Նա հանդիպում է Ադամ Շիֆի հետ, ով ԱՄՆ նախագահին իմպիչմենտի գործընթացի հեղինակն է: Սա՞ է արդյոք Փաշինյանի վարած քաղաքականությունը»,-հայտարարեց Բալասանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Արցախը միշտ լինելու է հայկական, մինիմում ներկա տարածքներով. «Երբեւիցե Արցախը առայժմ ՀՀ մարզ չի լինելու: Երկրորդ Արցախը երբ մինիմում ներկա սահմաններով միշջազգայնորեն կճանաչվի, Արցախը համայն հայության սեփականությունն է հանդիսանում իր բնակչությամբ: Ես չեմ ասում ոչ մի թիզ հող, ես հիվանդ չեմ, ես գիտեմ, թե ոնց կարող ենք այդ «ոչմիթիզական»-ին տեր կանգնել: Արցախն այսօր ունի 12 հազար քմ տարածք, 150 հազար բնակչություն, ունի Սահմանադրություն, պետական ինստիտուները եւ Արցախը երկրորդ հայկական պետությունն է»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է բարձրացնել Արցախի սուբյեկտությունը, որպեսզի Արցախը բանակցային լիիրավ կողմ դառնա, Վիտալի Բալասանյանը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էին, որ Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Դրանով երեւի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է, նա մտածված է արել;

Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է:

Պետք չի հրաժարվել այն փաթեթից, որ կար մինչեւ իր իշխանության գալը: Հիմա Փաշինյանը եկել ասում է՝ նոր տեսլական է լինելու: Այսինքն այս 22 տարվա Մինսկի խմբի աշխատանքը հօդս է ցնդում: Մենք տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, Լավրովի հայտարարությունը, դրսից տարբեր հայտարարություններ, որոնք բոլորը բացասական են արձագանքել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը: ՀՀ իշխանությունները պետք է հետ վերադառնան եւ այն սխալները, որ արել են վերջին 1,5 տարվա ընթացքում, արագ շտկեն»: