Ես հիմա էլ եմ պատրաստ Նիկոլ Փաշինյանը չլինի, ցանկացած մարդու հետ նստել, խոսել, քննարկել, սլել, համագործակցել. Լինի Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի որեւէ ներկայացուցիչ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Եթե վաղը Արցախի ժողովուրդն իր քվեն տա ինձ, ի՞նչ կապ ունեն մեր անձնական հարաբերությունները: Ես կառաջնորդվեմ Սահմանադրությամբ, օրենքներով, միջպետական հարաբերություններով: Ես կկատարեմ այն, ինչ լիազորված եմ Սահմանադրությամբ»,-ընդգծեց Բալասանյանը: