Քաղաքականության մեջ կարող է նման բացթողում լինել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով նրան, որ 2005-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը դա ասել է, երբ եղել է պաշտպանության նախարարը եւ ԱԱԽ քարտուղարը:

«Այնպես չէ, որ Սերժ Սարգսյան ասել է՝ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ դա եղել է բանակցային սեղանին դրված փաստաթուղթ: Բանակցություններում կարող է լինել մեկ փաստաթուղթ, խոսեն լրիվ այլ բանի մասին: Հմա խնդիրն այն է, որ Փաշինյանը մտածում էմեկ, խոսում է երկու, կատարում է երրորդը: Նախկին նախագահների ժամանակ նման բան չի եղել: Երկրորդ եւ երրորդ նախագահների ժամանակ մենք տեսել ենք Ռուսաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերություններ: Այսօր դա խաթարված է, ուղղությունը դեպի Արեւմուտք է, ինչը վտանգավոր է»,-ընդգծեց Բալասանյանը:

Նա ընդգծեց, որ 2016-ից հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել նրան, որ ձեռք բերվեցին Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի փաստաթղթերը, որոնվ ինչ-որ կերպ ճանաչվում էր Արցախ-Ադրբեջան սահմանագիծը, իսկ Փաշինյանը մի վայրկյանում դրանք ի չիք դարձրեց:

«Այո, «վերելակային դիվանագիտւթյան» արդյունքում սահմանին լարվածությունը նվազել է: Ադրբեջանին պետք է եղել, որ լարվածությունը զրոյանա, որպեսզի ինժեներական աշխատանքներ իրականացնի: Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ հասկացությունը հակահայ պայմանավորվածություն է եղել: Գնացեք, սահմանին տեսեք»,-ասաց նա: