Բրիտանիան մտադիր է դադարեցնել Թուրքիային զենքի արտահանման նոր արտոնագրերի հանձնումը ՝Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողության հետ կապված, ասել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը շատ լրջորեն է վերաբերվում սպառազինությունների արտահանումը վերահսկելու իր պարտավորություններին, եւ այդ դեպքում, իհարկե, մենք մշտապես կվերանայենք մեր պաշտպանական արտահանումը Թուրքիա»,- ասել է Ռաաբը խորհրդարանում։

«Ոչ մի հետագա արտահանական արտոնագիր Թուրքիային զենքի համար, որը կարող է օգտագործվել Սիրիայում ռազմական նպատակներով, մենք չենք տա»։