Ես դեմ եմ եղել ցանկացած սահմանադրական փոփոխության, եթե դա կբերեր իշխանության վերարտադրության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Դա թուլացրել է մեր քաղաքական իշխանությունը: Երկրորդ ժամկետի լրանալուց հետո եւս երեք տարով անցումային շրջան է եղել, եւ այդ ժամանակ կարող էին անցումային նախագահ ԱԺ-ն Բակո Սահակյանին չընտրել: Չեմ բարդում կուսակցությունների վրա, բայց դա իրենց պատասխանատվությունն է»,-ասաց նա:

Բալասանյանը նաեւ հավելեց. «Արցախում պետք է մշակվի ռազմավարական ծրագիր՝ մեկ փաթեթով: Դրել հանրային քննարկման, լսել ժողովրդին: Առ այսօր Արցախի իշխանությունները չունեն այդպիսի ծրագիր»: