Գրեթե 1000 ամերիկացի զինծառայողներ, որոնք լքում են Սիրիայի հյուսիսը, կտեղափոխվեն Իրաք եւ Քուվեյթ, հնարավոր է նաեւ Հորդանան, հաղորդում է AP-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային:  

Նրա խոսքով՝ ամերիկյան զորքերը լքել են Մանբիջը, որտեղ 2017-ին ԱՄՆ առաջադիրքեր են կառուցվել: Զորքերը մոտ ժամանակներս կլքեն երկիրը: Նա նաեւ նշել է, որ Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերը կարող են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնել:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, ինչը ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով թուրքական ներխուժման համար ուղի հարթեց: