Շվեդիան ուսումնասիրում է տարվա ընթացքում թվային կրոնի թողարկման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի ԿԲ նախագահ Ստեֆան Ինգվեսը: Նրա խոսքով՝ տնտեսության վերաձեւավորման համար խթան է հանդիսացել Facebook Libra նախագիծը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ CNBC-ի վրա հղումով:

«Դա անհավանական կարեւոր իրադարձություն էր… Libra-ն անսպասելի հայտնվեց եւ մեզ մտածելու տեղիք տվեց»,- ասել է Ինգվեսը:

Մեկ այլ պատճառ է Ինգվեսը նշել Շվեդիայում կանխիկ փողի օգտագործման կրտուկ կրճատումը: Երկրում շատ խանութներ թղթադրամներ եւ մետաղադրամներ չեն կիրառում:

Այն բանից հետո, երբ Facebook-ը ներկայացրեց Libra նախագիծը, միանգամից մի քանի երկիր հայտարարեց նման մշակումների մասին: Չինաստանի ԿԲ-ն այս տարվա օգոստոսին հայտնեց սեփական թվային արժույթի թողարկման մասին: Շվեյցարիայի ազգային բանկն անցած շաբաթ հայտարարեց, որ քննարկում է վիրտուալ փողի օգտագործման հնարավորությունը: