Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ով է այն դատավորը, որ իմ ասածները չանի, հետո իր համախոհներով շրջափակում է դատարանները, սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է, այլ հենց տապալում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Ուր է նայում մեր դատախազությունը, ուր է նայում համայն հայությունը, ուր են նայում պատկան մարմինները, դատարանները: Մենք այսօր տեսնում ենք, որ դատարանները շրջափակողների դեմ գործեր չեն հարուցվում, տեսնում ենք ինչ ճնշումներ են կիրառվում ՍԴ նախագահի նկատմամբ: Կամ ինչու են ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով ստեղվի ԱԺ-ում»,-ասաց նա:

Բալասանյանը նշեց, որ միշտ էլ երբ դիրք են առաջ տալիս կամ հետ տալիս, լինում են բացթողումներ: Նա հավելեց, որ չի համապատասխանում իրականությանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ասածը, թե տեխնիկական վառելիք չի ունեցել. «Թող Կարեն Կարապետյանը ցույց տա, թե որ մեքենայի մեջ վառելիք չի եղել: Սուտ է նաեւ, թե ուտելիք չի եղել զինվորների համար: Թե զենքը, թե սնունդը գերշատ է եղել»: