Նոր սմարթֆոնը հասանելի կլինի երեք գույներով՝ սեւ, սպիտակ եւ նարնջագույն։

Google-ը նաեւ ներկայացրել է Pixel Buds անլար ականջակալների նոր մոդելը։

Նոր ականջակալները հագեցած են ձայնի ադապտացված կարգավորման գործառույթով, որը ինքնաբերաբար իջեցնում կամ բարձրացնում է ձայնի մակարդակը՝ կախված նրանից, թե որքան աղմկոտ միջավայր է շրջապատում այս կամ այն օգտատիրոջը տվյալ պահին։ Pixel Buds-ը այլ մրցակիցների օրինակով վաճառվում է պատյանի հետ միասին, որը անլար լիցքավորիչի գործառույթ ունի։ Ստեղծողները խոստանում են, որ ականջակալներն առանց վերալիցքավորման կարող են հինգ ժամ աշխատել երաժշտություն լսելու ռեժիմում, եւ մինչեւ 24 ժամ՝ քեյսը օգտագործելու ռեժիմում։

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, Pixel Buds-ում ստեղծվել է հեռախոսի հետ անլար միացում։ Այսպես, փակ տարածքի պայմաններում ականջակալները ձայնի աղբյուրի հետ կապված կմնան 3 սենյակների սահմաններում։ Բաց տարածությունում օգտատերն իր սմարթֆոնից կարող է «ֆուտբոլի դաշտի երկարությամբ» հեռավորության վրա գտնվել։

Google-ից նոր անլար ականջակալները եկել են փոխարինելու 2017թ․ ստեղծված իրենց նախորդներին։ Նորույթը վաճառքի կհանվի հաջորդ տարի՝ 179 դոլարով։