Սանտա Ագաթա Բոլոնյեզեում իտալական ապրանքանիշի գործարանում հավաքել են Huracan սուպերմեքենայի թվով 14 022-րդ նմուշը։ Դրանով իսկ այդ մոդելը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով նախկին ռեկորդակիր Gallardo-ին, սակայն իրականում Huracan-ը կրկնակի հանրահայտ է, հայտնում է «Автовести»-ն։

Ընկերության համար նշանակալի Huracan-ը՝ Evo-ի կատարմամբ, մոխրագույն թափքով է, այն հավաքել են Հարավային Կորեայից պատվիրատուի համար։ Այս շարքը թողարկվում է վերջին հինգ տարիներին, այն դեպքում, երբ Lamborghini Gallardo-ն տասնամյա ժամկետում՝ 2003-2013թթ․ նվաճել է ամենազանգվածային Lambo-ի տիտղոսը։ Այսպիսով, Huracan-ը նվիրական թվերին երկու անգամ արագ է հասել։

Ընդ որում, իտալացիները չեն պատրաստվում առաջիկայում հրաժարվել Huracan-ից։ Վերջերս ստեղծված Huracan Evo-ին շուտով կմիանան միայն հետեւի շարժակով մոդելները, ինչպես նաեւ Performante-ը։ Թեեւ բացառված չէ, որ Lamborghini-ն կթողարկի հիշատակված տարբերակներից միայն մեկը։

Այսպիսով, Huracan-ն ունի Lamborghini-ի վաճառքում նոր ստանդարտներ սահմանելու հնարավորություն։ Ճիշտ է, ավելի մեծ է մեկ այլ մոդելի՝ Urus քրոսովերի հնարավորությունը, որի շնորհիվ ապրանքանիշը բառացիորեն կրկնապատկել է իրացման ծավալները՝ համեմատած 2018թ․ հետ։ 2019թ․ քրոսովերը վաճառվում է ավելի քան երկու անգամ ավելի հաջող, քան Huracan շարքը, որի հաղթանակը այժմ տոնում են Lamborghini-ում։ Եթե հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում ընկերությունն իրացրել է 1 211 Huracan, ապա Urus-ն իրացվել է 2 693 օրինակով։