Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 33-ամյա Գոռ Շ-ի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Գ-ի վարած Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 54-ամյա Սամվել Հ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Արտակ Գ-ի ուղևոր 11-ամյա Ալեն -ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Գոռ Շ-ն աշխատում է «Մարտին Սթար» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, Արտակ Գ-ն՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցոմ՝ որպես բժիշկ, իսկ հիվանդանոց տեղափոխված ուղևորը սովորում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։

Ոստիկանության կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։