Հայաստանում հոկտեմբերի 16-ը տպագիր մամուլի աշխատակիցների մասնագիտական տոնն է՝ Հայ մամուլի օրը: Հայ մամուլն ավելի քան 200 տարվա պատմություն ունի: 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարար»-ը:

1794-1796 թվականներին ամսագրի հրատարակիչ եւ խմբագիր Հարություն Շմավոնյանը 18 համար է տպագրել: Այդ իրադարձության առիթով, Հայաստանի կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ, հոկտեմբերի 16-ը դարձել է Հայ մամուլի աշխատակցի օր, իսկ հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր: