ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին  Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։

Գրառման մեջ ասվում է.

«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:

Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան» ...

Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:

Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձեւով ընտրվում էդ մարմնի դատավոր...

Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ ա էս աստիճան ծաղրը հանդուրժել։

Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք:

Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում:

Անձնական կարծիք - Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։