ՊԵԿ-ում պարգեւավճարներ վճարվել են, վճարվում են եւ վճարվելու են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ամեն ամիս բաժնի պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մեր կողմից հաստատված կարգի համապատասխան 0,3-1,3 գործակցի շրջանակներում գնահատում են բոլոր աշխատողների աշխատանքը: Ընդ որում գնահատվում են նաեւ անձնական որակները, որը ընդհանուր գնահատականի 30 տոկոսն է: Դա ներկայացվում է ՊԵԿ նախագահին եւ նա ամեն ամիս ինքն է հաշվարկում բոլոր աշխատակիցների պարգեւավճարները»,-ընդգծեց նա: