Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Անի թաղամասի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մանրացված, չորացված կանեփանման զանգվածով:

Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփից եւ պատրաստել անձամբ օգտագործելու համար:

Նախապատրաստվում են նյութեր: