Արտաշատի թիվ 5 դպրոցից «սննդային թունավորում» ախտորորշմամբ «Արտաշատ» ԲԿ տեղափոխված աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արտաշատ» ԲԿ–ից։

«Բոլորի վիճակը լավ է, բոլորը դուրս են գրվել»,–հայտնեցին ԲԿ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ: Աշակերտները մեզ հետ զրույցում նշել են, որ իրենց վատ են զգացել բուֆետում կերած պիցցայից հետո։

 ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: